Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Ռուսաստանի Լաս Վեգասը

Ռուսաստանի Լաս Վեգասը
20.03.2015 | 01:32

Ղրիմը Ռուսաստանին միանալուց հետո ողջ ռուսական վերնախավը լծվել է այդ երկրամասը ծաղկեցնելու գործին: Ֆինանսական բոլոր հոսքերն ուղղվում են այնտեղ: Ռուսաստանում աշխատող ու սեփական գործն ունեցող մեր հայրենակիցները, դժգոհելով Ռուսաստանի տնտեսական վիճակից ու իրենց բիզնեսների ծանր դրությունից, նշեցին, որ հիմա ամեն ինչ անում են, որ իրենց ներկայությունն ապահովեն Ղրիմի ֆինանսատնտեսական շուկայում: Սովորաբար այսպիսի դեպքերում հայերն արագ են կողմնորոշվում:
Բացառություն չէ նաև մեր զրուցակիցը, որ շինարարություն իրականացնող ընկերություններից մեկի ղեկավարն է: Նա պատմեց, որ այս պահին ամեն ինչ անում է, որ իր ընկերությունը տեղափոխի Ղրիմ, քանի որ գումարներն այնտեղ են «պտտվում»: «Ղրիմը դառնալու է Ռուսաստանի Լաս Վեգասը»,- նկատեց հայ գործարարը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 992

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ